Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 մայիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ, ԲՆԱԿԱՎԱՅՐ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ, 5-ՐԴ ՓՈՂՈՑ, 35 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 08-085-0008-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Նորայր Ռազմիկի Վարդանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին`  սեփականության իրավունքով իրեն և իր ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Աշոցք համայնք, բնակավայր Մուսայելյան, 5-րդ փողոց, 35 բնակելի տուն հասցեում գտնվող, 08-085-0008-0003 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն (այսուհետ՝ շինություն) օրինական ճանաչելու խնդրանքով:

 Նորայր Ռազմիկի Վարդանյանին, Գոհարիկ Արամի Հարությունյանին և Ռազմիկ Հովհաննեսի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 27022025-08-0054) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի, բնակավայր Մուսայելյան, 5-րդ փողոց, 35 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասի վրա ինքնակամ կառուցված 50,95 քառակուսի մետր  արտաքին մակերեսով բնակելի տունը, 13,35 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղը, 0,55 քառակուսի մետր մակերեսով հարթակը,ինքնակամ բացված մեկ պատուհանը և մեկ դռան բացվածքը կառուցվել են 2019 թվականին։   

 Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 202479YZXD ծածկագրով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ. 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա)  ենթակետի և 18-րդ կետի դ) ենթակետիդրույթներով, հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիսի 15-ից հետո 2019 թվականին և որ հողամասը ընդգրկված չէ  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի նկատի

ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով

պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում  քաղաքացիների կյանքին և առողջությանը` որոշում եմ

1. Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Մուսայելյան, 5-րդ փողոց, բնակելի տուն 3 հասցեում գտնվող Նորայր Ռազմիկի Վարդանյանին, Գոհարիկ Արամի Հարությունյանին և Ռազմիկ Հովհաննեսի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 27022025-08-0054) 0.09560 հա մակերեսով հողամասում 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված` 50,95 քառակուսի մետր  արտաքին մակերեսով բնակելի տունը, 13,35 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղը, 0,55 քառակուսի մետր մակերեսով հարթակը,ինքնակամ բացված մեկ պատուհանը և մեկ դռան բացվածքըճանաչել օրինական։

 2. Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 35840 (երեսունհինգ հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության դրամ։

 3. Պարտավորեցնել հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԿԱՐԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝e224c890-1dd7-4811-87d9-d8cbc2891a28



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner