Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 77-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) «Համայքի բյուջեի եկամուտները» հատված 1-ում՝
ա. Հոդված 7331, 1254 տողում լրացնել «1050.0» թվով,
բ. Հոդված 7452, 1393 տողում լրացնել «36000.0» թվով:
2) «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման» հատված 2-ում՝
ա. Բաժին 1, խումբ 1, դաս 1, 2111 տողում «204961.0» թիվը փոխարինել «205861.0» թվով,
բ. Բաժին 1, խումբ 3, դաս 1, 2131 տողում «53728.0» թիվը փոխարինել «53878.0» թվով,
գ. Բաժին 1, խումբ 6, դաս 1, 2161 տողում «87591.8» թիվը փոխարինել «90591.8» թվով,
դ.Բաժին 4, խումբ 2, դաս 1, 2421 տողում «3300.0» թիվը փոխարինել «38300.0» թվով,
ե. Բաժին 4, խումբ 9, դաս 1, 2491 տողում «-550.0» թիվը փոխարինել «-3550.0» թվով,
զ. Բաժին 8, խումբ 2, դաս 3, 2823 տողում «26400.0» թիվը փոխարինել «27400.0» թվով:
3) «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման» հատված 3-ում՝
ա.Հոդված 4111, 4111 տողում «195376.2» թիվը փոխարինել «196226.2» թվով,
բ. Հոդված 4264, 4264 տողում «11500.0» թիվը փոխարինել «11700.0» թվով,
գ. Հոդված 4729, 4634 տողում «6000.0» թիվը փոխարինել «41000.0» թվով,
դ. Հոդված 4511, 4411 տողում «149870.0» թիվը փոխարինել «150870.0» թվով,
ե. Հոդված 5122, 5122 տողում «6850.0» թիվը փոխարինել «8850.0» թվով,
զ. Հոդված 5511, 5511 տողում «3817.0» թիվը փոխարինել «4817.0» թվով,
է. Հոդված 8411, 6410 տողում «-550.0» թիվը փոխարինել «-3550.0» թվով: