ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ԳՅՈՒՂ ԱՇՈՑՔ, 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ԱՆՑՈՒՂԻ, 1/1 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.00430 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ 08-015-0045-0054 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐԹՈՒՐ ՍԵՐԳԵՅԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Քաղաքացի Արթուր Սերգեյի Սարգսյանը դիմել է (դիմումը մուտքագրված է Աշոցքի համայնքապետարանում 2025 թվականի հուլիսի 18-ին, մտից թիվ 1111-ով) Աշոցք համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք 1-րդ փողոց, 1-ին անցուղի, 1 առևտրի կետ հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 11042025-08-0021 վկայական) հողամասին հարակից` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 1-ին փողոց, 1-ին անցուղի, 1/1 հողամաս հասցեում գտնվող, բնակավայրերի հողեր նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.00430 հեկտար մակերեսով համայնքապատկան հողամասն (վկայական N 26062025-08-0001) առևտրի կետի պահպանման ու սպասարկման տարածքի ընդլայնման համար ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան՝ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով։ Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, հողամասի օտարումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 1-ին փողոց, 1-ին անցուղի, 1/1 հողամաս հասցեում գտնվող, բնակավայրերի հողեր նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.00430 հեկտար մակերեսով համայնքապատկան 08-015-0045-0054 կադաստրային ծածկագրով հողամասը (վկայական N 26062025-08-0001), հողի կադաստրային արժեքով` 6110 (վեց հազար հարյուր տաս) Հայաստանի Հանրապետության դրամով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել քաղաքացի Արթուր Սերգեյի Սարգսյանին առևտրի կետի պահպանման ու սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը` քաղաքացու միջոցներով:
|