Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 77-Ն որոշման մեջ կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1) «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման» հատված 2-ում՝
ա. Բաժին 1, խումբ 1, դաս 1, 2111 տողում «205861.0» թիվը փոխարինել «206861.0» թվով,
բ. Բաժին 1, խումբ 6, դաս 1, 2161 տողում «90591.8» թիվը փոխարինել «89591.8» թվով :