1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Արման Մարտինի Սիմոնյանը /ՀՀ, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ․ Մուսայելյան, 4-րդ փողոց, 4-րդ փակուղի, տուն 2, նույնականացման քարտ՝ 011014743/, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 10-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տվյալների, հարկման օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրի տարածքում գտնվող ներքոհիշյալ անշարժ գույքերը հանդիսանում են քաղաքացի Արման Մարտինի Սիմոնյանի սեփականությունը և հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարվել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0122-0009/ 0,785 հա անջրդի վարելահողի համար,
2) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0020-0002/ 0,099 հա բնակելի կառուցապատման հողի համար,
3) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0112-0003/ 0,822 հա անջրդի վարելահողի համար,
4) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0112-0025/ 0,558 հա անջրդի վարելահողի համար,
5) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0013-0006/ 0,439 հա բնակելի կառուցապատման հողի համար,
6) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0101-0003/ 1,087 հա անջրդի վարելահողի համար,
7) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0117-0009/ 1,471 հա անջրդի վարելահողի համար,
8) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0116-0015/ 1,018 հա անջրդի վարելահողի համար,
9) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0108-0018/ 4,142 հա անջրդի վարելահողի համար,
10) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0120-0014/ 0,561 հա խոտհարքի համար,
11) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0021-0001/ 0,409 հա բնակելի կառուցապատման հողի համար,
12) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0112-0001/ 1,283 հա խոտհարքի համար,
13) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0020-0001/ 0,104 հա բնակելի կառուցապատման հողի համար,
14) գ. Մուսայելյան, /կադաստրային ծածկագիր՝ 08-085-0123-0011/ 0,431 հա խոտհարքի համար
ընդհանուր 2021-2025 թվականներին՝ ապառք՝ 111 558 ՀՀ դրամ, տույժ՝ 33 557 ՀՀ դրամ, ենթակա վճարման՝ 145 115 ՀՀ դրամ պարտք։
Արման Մարտինի Սիմոնյանը պատշաճ ծանուցվել է վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արման Մարտինի Սիմոնյանը ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո, պնդում չի ներկայացրել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայան Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով:
Համաձայն Հայաստանի Հանարապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարն օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ, 398-րդ և 401-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-60-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Քաղաքացի Արման Մարտինի Սիմոնյանից հօգուտ Աշոցք համայնքի բյուջե գանձել 145 115 (մեկ հարյուր քառասունհինգ հազար մեկ հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Որոշումն օրենքով սահմանված կարգով՝ պատշաճ ձևով հանձնել Արման Մարտինի Սիմոնյանին։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից (ashotsq.am և azdarar.am կայքերի միջոցով):
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Աշոցք համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարը: