Այսօր: Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ « ՏՐԱԿՏՈՐ МТЗ-82» ՄԱԿՆԻՇԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍԻ ԱԲՐԱՀԱՄՆԱՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 9-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանում 2025 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ աճուրդային հանձնաժողովի կողմից կազմված թիվ 1 արձանագրությունը. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող « Տրակտոր МТЗ-82» մակնիշի շարժական գույքը (պիտանի) 906750 (ինը հարյուր վեց հազար հարյուր հիսուն) ՀՀ դրամ արժեքով օտարել աճուրդ - վաճառքի արդյունքում հաղթող ճանաչված քաղաքացի Վահրամ Սարգսի Աբրահամյանին (անձնագիր` AP0422020, տրված 01.03.2016 թվականին 034-ի կողմից, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ, քաղաք Չարենցավան, 7-րդ թաղամաս, 11-րդ շենք, բնակարան 28): 2․ Պարտավորեցնել գնորդին սահմանված կարգով և ժամկետում վճարել գույքի ամբողջ արժեքը։ 3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Նարիա Հարությունյանին՝ օրենքով սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպություններ և համայնքային գույքի ցանկում փոփոխություններ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԻՏԱ ՄԿՐՏՉՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner