Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594, 595, 596-րդ հոդվածների դրույթով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Մեծ Սեպասար, 1-ին փողոց, շենք 1, բնակարան 4 հասցեում գտնվող Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հիմք ընդունելով Մեծ Սեպասար բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի մայիսի 05-ի N 778 տեղեկանքը, համաձայն որի քաղաքացի Անահիտ Աղասու Աղանյանը հաշվառված և փաստացի բնակվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Մեծ Սեպասար, 1-ին փողոց, շենք 1, բնակարան 4 հասցեի բնակարանում և հաշվի առնելով քաղաքացի Անահիտ Աղասու Աղանյանի 2025 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Մեծ Սեպասար, 1-ին փողոց, շենք 1, բնակարան 4 հասցեում գտնվող 69,14 քառակուսի մետր մակերեսով բնակարանը (կադաստրային ծածկագիր՝ 08-081-0010-0007-003, վկայական՝ N 19032025-08-0039) սեփականության իրավունքով նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացի Անահիտ Աղասու Աղանյանին (անձնագիր՝ AR0540906, տրված՝ 17.12.2017թ. 034-ի կողմից, հետագայում՝ նվիրառու)։
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 595-րդ և 596-րդ հոդվածների համաձայն նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր և դրանից բխող իրավունքները ներկայացնել օրենքով սահմանված կարգով պետական գրանցման՝ վերջինիս միջոցներով։
|