Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 78-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետի «ա» պարբերության, որոշում եմ.
Անհատ ձեռնարկատեր Մելսիդա Գրիգորյանին (ՀՎՀՀ՝ 60506395, պետական ռեգիստրի գրանցման համարը՝ 63.00125/2001-06-26, իրավաբանական հասցեն՝ գյուղ Փոքր Սարիար 2 փողոց, 6, ընդհանուր մակերեսը՝ 25 քառակուսի մետր) 2026 թվականի առաջին կիսամյակի համար տալ ոգելից և ալկոհոլային խմիչքների, օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն: