Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի, 1-ին մասի, 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետի բ) ենթակետով, հիմք ընդունելով «LEAD4Shirak» ծրագրի թիմի ղեկավարի գրությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 08-015-0028-0036 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,05 հեկտար մակերեսով հողամասը (վկայական N 23092024-08-0011, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 3-րդ թաղամաս 2-րդ փողոց, հողամաս 1) անհատույց, անորոշ ժամկետով (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում ձևավորված «Հյուսիսային ուղի տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը, տուրիստական ինֆորմացիոն կենտրոն (համապատասխան գույքով համալրված) ստեղծելու նպատակով:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն անհատույց (մշտական) օգտագործման տրամադրելու մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
|