Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետյան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման 2-րդ և 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 19-ի թիվ 24-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 12-ին Շիրակիմարզի Աշոցքհամայնքիղեկավարինհասցեագրված Արմեն Աղասյանի դիմումը որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի (բնակավայր Բաշգյուղ) սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 10 հեկտար 3-րդ կարգի արոտը կադաստրային ծածկագիր՝ (08-025-0112-0065)-ից գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության Արմեն Ռազմիկի Աղասյանին (անձնագիր.՝ AV0542454, տրված՝ 02.12.2022թ., 034-ի կողմից) և կնքել պայմանագիր՝ պարզ գրավոր ձևով
2. Որոշման 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել է 34050 (երեսունչորս հազար հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ: