Այսօր: Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ԳՅՈՒՂ ԱՇՈՑՔ, 5-ՐԴ ՓՈՂՈՑ, 10/2 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.055096 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ 08-015-0066-0085 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԻՍԱԿ ՇԱՀԵՆԻ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Միսակ Շահենի Համբարյանը դիմել է (դիմումը մուտքագրված է Աշոցքի համայնքապետարանում 2025 թվականի հուլիսի 07-ին, մտից թիվ 1045-ով) Աշոցք համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք 5-րդ փողոց, 10/1 հարթակ հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 14022025-08-0051 վկայական) հողամասին հարակից` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 5-րդ փողոց, 10/2 հողամաս հասցեում գտնվող, բնակավայրերի հողեր նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.055096 հեկտար մակերեսով համայնքապատկան հողամասն (վկայական N 30062025-08-0007) հարթակի պահպանման ու սպասարկման տարածքի ընդլայնման համար (հետագայում բնակելի տուն կառուցելու նպատակով) ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան՝ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով։ Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, հողամասի օտարումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝

  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 5-րդ փողոց, 10/2 հողամաս հասցեում գտնվող, բնակավայրերի հողեր նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.055096 հեկտար մակերեսով համայնքապատկան 08-015-0066-0085 կադաստրային ծածկագրով հողամասը (վկայական N 30062025-08-0007), հողի կադաստրային արժեքով` 78240 (յոթանասունութ հազար երկու հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել քաղաքացի Միսակ Շահենի Համբարյանին հարթակի պահպանման ու սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով:
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը` քաղաքացու միջոցներով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner