|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru |
Հ Ր Ա Մ Ա Ն |
08 սեպտեմբերի 2025 թվականի N 72-Ա |
ԷՄՄԱ ՄԱԿԱՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 3.3-2/ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ) /ԾԱԾԿԱԳԻՐ 2.3-10/ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետով, 11-րդ կետով, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի <<Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին>> N 1002-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1.1 և 2-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 02.1//07617-2025 գրությունը և Էմմա Ղազարյանի դիմումը
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի երկրորդ կարգի մասնագետ /ծածկագիր 3.3-2/ Էմմա Մակարի Ղազարյանին 2025 թվականի սեպտեմբերի 9-ից ազատել զբաղեցրած պաշտոնից:
- Էմմա Մակարի Ղազարյանին հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր, որպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի (գնումների համակարգող) /ծածկագիր՝ 2.3-10/ ժամանակավոր պաշտոնակատար:
- Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքել 2025 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
- Աշխատավարձը՝ ըստ հաստիքացուցակի համաձայն սահմանված պաշտոնային դրույքաչափի:
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՀԱՄԼԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|