Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, 90-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի և «Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցի» կրոնական կազմակերպության միջև կնքված համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2026 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամ նվիրատվություն «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածին՝ «Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը Մեծ Սեպասարի մանկապարտեզի 2025-2026 թվականների գազի սպառման, գազասպառման տեխնիկական սպասարկման և էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը փոխհատուցելու նպատակով։
|