Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 162-րդ հոդվածի 1-ին մասով, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով և հիմք ընդունելով Աննա Հովհաննիսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր (ՔԿԱԳ) մասնագետ /ծածկագիր` 2.3-9/ Աննա Հովհաննիսյանին 2025 թվականի մայիսի 26-ից մինչև մայիսի 30-ը ներառյալ օգտագործելու 2025 թվականի իր հասանելիք լրացուցիչ արձակուրդի 4 աշխատանքային օրը: