Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի կանունադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 6-ի թիվ 15-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 45-Ա որոշմամբ հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի:
|