Պարոն Ասատրյան
Ի պատասխան 2025 թվականի հունիսի 6-ին Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրված Ձեր դիմումի՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հողերի սեփականաշնորհման գործընթացը ավարտվել է 1991 թվականին:
Աշոցք խոշորացված համայնքին ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի կողմից հաստատված գույքահարկի բազայում Ձեր անվամբ գրանցված է 3,65 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս,որը համարվում է հիմնավոր փաստաթուղթ Աշոցքի համայնքապետարանի համար,ուստի դիմումում ՁԵր կողմից նշված հողամասերի նկատմամբ պահանջները բավարարվել չեն կարող:
|