Բովանդակություն * | Հերթական աշխատանքային խորհրդակցությունն է տեղի ունեցել Աշոցքի համայնքապետարանում, որը վարել է համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ: Քննարկվել են համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման, բնակավայրերում իրականացվող ծրագրերի, համայնքում անցկացվող մշակույթային միջոցառումների՝ մասնավորապես համայնքի օրվան նվիրված միջոցառման կազմակերպման և համայնքապետարանի գործառույթների հետ կապված այլ հարցեր: Ավարտին, քննարկված առանձին հարցերի առնչությամբ, համայնքի ղեկավարի կողմից տրվել են հանձնարարականներ: |