Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշմամբ հաստատված հավելված 3-ի 1-ին կետի 1-ին ենթակետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի 1-ին փողոց 30 դպրոց հասցեներում գտնվող պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործարար ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
|