Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով որոշում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Աշոցք համայնք, Կարմրավան բնակավայր, 2-րդ փողոց, 2 բնակելի տուն հասցեում գտնվող, 08-054-0004-0008 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները օրինական ճանաչելու եվ հասցե տալու մասին» թիվ 206-Ա որոշումը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հողամասի սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։