|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 օգոստոսի 2025 թվականի N 47-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի հողային հաշվեկշռին` ըստ հողերի նպատակային նշանակության, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների՝ համաձայն հավելված N1, N2-ի:
|
Կողմ -9 ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ ՇԱԲՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԹԻՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(2.03 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|