Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ, 21-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի <<Աշոցք համայնքի կոմունալ սպասարկում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 24-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկաները, սարքավորումները և տրանսպորտային միջոցները «Աշոցք համայնքի կոմունալ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և ծառայությունների դիմաց վարձավճարների չափերը ու պայմանները սահմանելու մասին» N 31-Լ որոշումը։
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկաները, սարքավորումները և տրանսպորտային միջոցները անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աշոցք համայնքի կոմունալ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը համաձայն հավելվածի 1-ի:
- Սահմանել տրամադրվող տեխնիկաների և տրանսպորտային միջոցների մատուցած ծառայությունների դիմաց վարձավճարների չափը և պայմանները՝ համաձայն հավելվածի 2-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|