Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 104-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) «Համայքի բյուջեի եկամուտները» հատված 1-ում՝
ա. Հոդված 7331, 1255 տողում «7692.0» թիվը փոխարինել « 0 » թվով,
բ. Հոդված 7452, 1393 տողում «300.0» թիվը փոխարինել « 7992.0 » թվով:
2) «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման» հատված 2-ում՝
ա. Բաժին 1, խումբ 6, դաս 1, 2161 տողում «116100.0» թիվը փոխարինել «116778.7» թվով:
3) «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման» հատված 3-ում՝
ա. Հոդված 5122, 5122 տողում «3000.0» թիվը փոխարինել «3678.7» թվով:
4) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/ հատված 4-ում՝
ա. 7000 տողում «362504.2» թիվը փոխարինել «363182.9» թվով:
5) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները» հատված 5-ում՝
ա. 8198 տողում լրացնել «75310.3» թիվը փոխարինել «75989.0» թվով: