Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 71-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ /ԲՆԱԿԱՎԱՅՐ՝ ԼԵՌՆԱԳՅՈՒՂ/ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-045-0121-0026 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1.2 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՄՎԵԼԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապեթության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի   Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 2-րդ մասի, Հայաստանի  Հանրապետության կառավարության 2001 թվականի  ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված  «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի»6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի  Հանրապետության կառավարության 2016 թվականի  մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 6-րդ ենթակետերը, նկատի ունենալով, որ քաղաքացի Ռուզաննա Սամվելի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի  ՀանրապետությանՇիրակիմարզիԱշոցք համայնքի Լեռնագյուղ բնակավարի տարածքում գտնվող 08-045-0121-0025 կադաստրային ծածկագրով 2.5 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին  /հասցեն՝ մարզ Շիրակ, համայնք Աշոցք, գյուղ Լեռնագյուղ, 1-ին փողոց, 24 հողամաս, Վկայական N 16022022-08-0024/ հարակից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասրակական կառուցապատման գործառնական նշանակության 08-045-0121-0026 կադաստրային ծածկագրով 1.2 հեկտար մակերեսով հողամասը /հասցեն՝ մարզ Շիրակ, համայնք Աշոցք, գյուղ Լեռնագյուղ, 1-ին փողոց, 25 հողամաս, Վկայական՝ N 05082022-08-0027/ հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկությունների միջոցով, հաշվի առնելով քաղաքացի Ռուզաննա Սամվելի Ղազարյանի 2022 թվականի օգոստոսի 23-ի դիմումը՝ իր սեփականությունը հանդիսացող հողամասում զբոսաշրջիկների, լեռնագնաց և ձմեռային մարզաձևերի սիրողական խմբերի և բնակչության սպասարկման համար հանգստի և մարզա-առողջարարական կենտրոն կառուցապատելու համար հղամասի ընդլայնման հրատապ անհրաժեշտության մասին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝

1. Հաշվի առնելով, որ քաղաքացի Ռուզաննա Սամվելի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Լեռնագյուղ բնակավարի տարածքում գտնվող 08-045-0121-0025 կադաստրային ծածկագրով 2.5 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /հասցեն՝ մարզ Շիրակ, համայնք Աշոցք, գյուղ Լեռնագյուղ, 1-ին փողոց, 24 հողամաս, Վկայական N 16022022-08-0024/ հարակից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-045-0121-0026 կադաստրային ծածկագրով 1.2 հեկտար մակերեսով հողամասը /հասցեն՝ մարզ Շիրակ, համայնք Աշոցք, գյուղ Լեռնագյուղ, 1-ին փողոց, 25 հողամաս, Վկայական՝ N 05082022-08-0027/,որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, ՀայաստանիՀանրապետության կառավարության 2016 թվականի  մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 6-րդ ենթակետերով սահմանված չափորոշիչների հիմքով, այդ հողամաը ուղղակի կարգով տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 (մեկ) քառակուսի մետրը՝ 93 (իննսուներեք) ՀայաստանիՀանրապետության դրամ, 1.2 հեկտար հողամասի համար 1116000 /մեկ միլիոն մեկ հարյուր տասնվեց հազար/ Հայաստանի  Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի Ռուզաննա Սամվելի Ղազարյանին (անձնագիր՝ 008524639, տրված՝ 19.10.2016թ, 001-ի կողմից, բնակության հասցե Աշոցք համայնք, գ. Աշոցք  1-ին փողոց 2-րդ փակուղի տուն 7):

2. Նշել, որ

1)օտարվող հողամասը չի գտնվում հաստատվածպետականկամհամայնքայիննշանակությանքաղաքաշինականհամալիրծրագրերովնախատեսվածգոտիներում,

2) հողամասի օտարումը չիխախտումայլանձանցիրավունքներըև oրենքովպահպանվողշահերըկամվտանգչի uպառնումքաղաքացիներիկյանքինուառողջությանը,

3) օտարվող հողամասը ընդգրկված չէ ՀայաuտանիՀանրապետությանհողային oրենuգրքի 60-րդհոդվածով uահմանվածհողերի կազմում։

3. Հայաստանի  ՀանրապետությանՇիրակիմարզիԱշոցք համայնքի ղեկավար՝ Կարեն Մանուկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner