Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի պահանջները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգը՝ համաձայն N1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները՝ համաձայն N2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից |