Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 83-Ն որոշումը` որոշում եմ
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2026 թվականի բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները` համաձայն հավելված N1, N2, N3-ի:
|