Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 9-ի թիվ 22-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի թվով 6 բնակիչների Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից, /բաժին 10, խումբ 4, դաս 1, տող 3040 «Ընտանիքի անդամներ և զավակներ»/ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի թվով 6 բնակիչներին տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ 205000 /երկու հարյուր հինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր գումարով՝ համաձայն հավելվածի: |