Հարգելի՛ պարոն Ոսկանյան
Ի պատասխան Ձեր 2025 թվականի հունիսի 23-ի թիվ 17/12839-2025 գրության՝ Աշոցք համայնքի «Հողմաջուր» ջրամբարից 2025 թվականի հունիսի 17-ին վերցված ջրի նմուշի սանիտարամանրէաբանական ցուցանիշների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով ռեկրեացիոն սեզոնը (մայիսից հոկտեմբեր ամիսները) և ջրային գործոնով պայմանավորված աղիքային հիվանդությունների այդ թվում բռնկումների կանխարգելման նպատակով հանձնարարական է տրվել Աշոցք համայնքի Լեռնագյուղ, Թորոսգյուղ, Արփենի, Գոգհովիտ բնակավայրերի վարչական ղեկավարներին իրականացնելու արտադրական հսկողություն և ձեռնարկելու համապատասխան միջոցներ ջրամբարի ջրի որակը ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի ապրիլի 5-ի հրամանով հաստատված սանիտարական կանոներին և նորմերին համապատասխանեցնելու համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշված բնակավայրերի վարչական ղեկավարներին հանձնարարական է տրվել բացատրական աշխատանքներ տանել ազգաբնակչության հետ ջրամբարի և գետակի ափամերձ հատվածների տարածքներում անասուններին արածեցնելուց խուսափելու համար: |