Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերով, 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրի 4-րդ փողոց մանկապարտեզ 3/1 հասցեում գտնվող, <<Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցի>> կրոնական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքին անհատույց օգտագործման տրամադրված 130.47 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական՝ N23072024-08-0033) և շենքում գտնվող շարժական գույքը (համաձայն հավելվածի) անհատույց, 4 /չորս/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել «Աշոցքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրում «Աշոցքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նոր՝ 5-րդ խումբ ձևավորելու նպատակով:
|