Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4) ենթակետով, 50-րդ կետով և հիմք ընդունելով 2025 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրված Ռիմա Ամիրյանի դիմումը, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Զույգազբյուր բնակավայրում գտնվող քաղաքացիներ Վազգեն Ամիրյանին, Ռիմա Ամիրյանին, Վարուժան Ամիրյանին և Գրիգոր Ամիրյանին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, բնակավայր Զույգազբյուր, 8-րդ փողոց, բնակելի տուն 44, հասցեում գտնվող, 08-040-005-008-1 կադաստրային ծածկագրով բնակելի տունը /գրանցված 2004 թվականի հունիսի 30-ին վկայական N 1223054/ տալ հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Աշոցք համայնք, բնակավայր Զույգազբյուր, 8-րդ փողոց, բնակելի տուն 44: