Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրով մոդուլային սպանդանոցի ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությանը:
- Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2025 թվականի բյուջեից կատարել կանխավճար լիզինգի առարկայի արժեքի 20%-ի չափով /կանխավճարի 75 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4800000 դրամը սուբսիդավորվում է/:
- Լիզինգի առարկայի արժեքը կազմում է 15500000 Հայաստանի Հանրապետության դրամ, որից կանխավճարի գումարը կազմում է 3100000 Հայաստանի Հանրապետության դրամ:
- Սպանդանոցի համար 2025-2030 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեում նախատեսել առնվազն լիզինգի գծով վարձավճարների չափով ծախսային համապատասխան հոդված՝ պահպանելով <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
- Լիզինգի վարձավճարների վճարումները նախատեսել յուրաքանչյուր տարի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին։
- Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|