Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2022 թվականկի մայիսի 12-ի թիվ 7 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի բարեվարքության պլանի 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը և համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2022 թվականի բյուջեով նախատեսված «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի բնակիչներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2022 թվականի առաջին գումարման նստաշրջանի հերթական նիստի գումարման օր և ժամ սահմանելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
|