Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2024 թվականիդեկտեմբերի 13-ի N 99-Նորոշման հավելված 1-ի 1-ին, 2-րդ ենթակետերի «դ» պարբերության, որոշում եմ.
1․ Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Սարգսյանին (ՀՎՀՀ՝ 57339825, պետական ռեգիստրի գրանցման համարը՝ 63.1062923/2019-03-11, իրավաբանական հասցեն՝ գյուղ Աշոցք 5-րդ փողոց, 4, 7, մակերեսը՝ 100 քառակուսի մետր) 2025 թվականի 3-րդ, 4-րդ եռամսյակների համար տալ ոգելից և ալկոհոլային խմիչքների, օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքիթույլտվություն: