Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականի մայիսիսի 16-ի թիվ 36 որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Տիգրան Սերգեյի Կոնդյանը, իր 2025 թվականի մայիսի 13-ի դիմումի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-015-0020-0090 կադաստրային ծածկագրով 0.012098 հեկտար հողամասի վրա ինքնակամ կառուցված արագ սննդի կետի շինության ևհամապատասխանհողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը և սահմանված կարգով ու ժամկետում ամբողջությամբ կատարել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 336-Ա որոշմամբ օրինական ճանաչված շինությանևհամապատասխանհողամասի համար սահմանված վճարումները և տվյալ գույքային միավորինկատմամբհամայնքիանվամբիրավունքներիպետականգրանցմանհամարիրականացվածվճարները. որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-015-0020-0090 կադաստրային ծածկագրով 0.012098 հեկտար հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 37.72 քառակուսի մետր ներքին և 50.33 քառակուսի մետր արտաքին մակերեսով արագ սննդի կետի շինությունը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, 1-ին փողոց, արագ սննդի կետ 15/1, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08102024-08-0039) ուղղակի կարգով 265740 (երկու հարյուր վաթսունհինգ հազար յոթ հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել ինքնակամ շինությունն իրականացրած ֆիզիկական անձ, քաղաքացի՝ Տիգրան Սերգեյի Կոնդյանին(հետագայում քաղաքացի) (անձնագիր` AS 0462677, տրված` 25.18.2018թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 1-ին փողոց, 2-րդ անցուղի, շենք 3, բնակարան 3) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ քաղաքացու միջոցներով: