Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ Համաձայնություն տալ <<Աշոցք համայնքի Աշոցք և Հարթաշեն բնակավայրերում փողոցների ասֆալտապատում>>,<<Աշոցք խոշորացված համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա, և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ>>,<<Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ>>, <<Աշոցք համայնքի Վարդաղբյուր բնակավայրի համայնքային կենտրոնի կառուցում>>, <<Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում>> և <<Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքներ>> սուբվենցիոն ծրագրային հայտերով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաների 2023 թվականի ծրագրին մասնակցության հայտեր ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությանը: |