Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետյան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման 2-րդ և 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 19-ի թիվ 24-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 16-ին Շիրակիմարզի Աշոցքհամայնքիղեկավարինհասցեագրված Կարո Սողոյանի դիմումը որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի (բնակավայր Մեծ Սեպասար) սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 5,0 հեկտար 3-րդ կարգի արոտը կադաստրային ծածկագիր՝ (08-081-0112-0018)-ից գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության Կարո Սերգեյի Սողոյանի (անձնագիր.՝ ն/ք 011614237, տրված՝ 30.11.2030թ., 034-ի կողմից) և կնքել պայմանագիր՝ պարզ գրավոր ձևով:
2. Որոշման 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել է 17025 (տասնյոթ հազար քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ: