Ի կատարումն ՀՀ Շիրակի մարզպետի 07.01.2025թ. N 4-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի 6-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված՝ սույն թվականի նոյեմբերի 19-ին Աշոցք համայնքի Կաքավասար բնակավայրում իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով:
Ուսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով.
1. Նշանակել՝ Ուսումնավարժության ղեկավարի տեղակալ – համայնքի ղեկավարի տեղակալ ` Լ.Կոնդան
Ուսումնավարժության արդյունքների ամփոփման խմբի պետ – աշխատակազմի քարտուղար ` Հ.Ավետիսյան
2. Ուսումնավարժությունում ընդգրկել՝ տարահանման հանձնաժողովը, կազմավորումների ղեկավարներին
3. ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալին՝
1)մշակել և մինչև 13.11.2025թ. իմ հաստատմանը ներկայացնել ուսումնավարժության անցկացման փաստաթղթերի փաթեթը,
2) կազմակերպել ուսումնավարժության մասնակիցների նախապատրաստումը,
3)ուսումնավարժությանը պատրաստ լինելու մասին զեկուցել մինչև 18.11.2025թ.
4. Ուսումնավարժության մասնակիցներին` պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին
5. Սույն որոշումը ծանոթացնել ուսումնավարժության մասնակիցներին:
6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ: