Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով «Մաքս Վին Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված N 210424 գույքի գնահատման հաշվետվությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերը աճուրդի միջոցով օտարելու մասին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությանը և հայտարարել աճուրդ։
- Հաստատել աճուրդով օտարվող անշարժ գույքերի մեկնարկային գներն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով կազմակերպել և անցկացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքերի աճուրդի միջոցով օտարելու աճուրդը:
|