Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականկի փետրվարի 11-ի թիվ 2 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 4-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 73-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող շարժական և անշարժ գույքերը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող, 08-075-0012-0020 կադաստրային ծածկագրով հողամասը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով համայնքային նշանակության 75 տեղ հզորության մանկապարտեզ կառուցելու համար հատկացնելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական սահմաններում գտնվող (բնակավայր՝ Աշոցք) 08-015-0067-0017 կադաստրային ծածկագրով 0,041685 հեկտար հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի կողմից մասնակցության հայտ ներկայացնելու առաջարկությանը համաձայնություն տալու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տալու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականի առաջին գումարման նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:
|