Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նա¬խատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտե¬սական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 6-ին և 12-ին կայացած նիստերի N ՓՎ/77-2025 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» 4239 հոդվածից, /բաժին 01, խումբ 6, դաս 1, տող 2161 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ»/ 2025 թվականի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 1-ին փողոց 1-ին անցուղու և 5 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրված տնակների ապամոնտաժման նպատակով տրամադրել 700000 /յոթ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
|