Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 76-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2022 թվականի N 76-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետով, <<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներովՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝

   1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում արգելել սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:

   2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները կարող են գտնվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցիչների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 50 մետր հեռավորության վրա:

   3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում անհատական բնակելի տների և համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների միջև սույն որոշման 2-րդ կետով սահմանված հեռավորությունը կարող է սահմանվել անհատական բնակելի տների սեփականատերերի գրավոր համաձայնության առկայության դեպքում:  


Կողմ -8

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ՀԱՅԿՅԱՆ ԼԻԱՆՆԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՀԵՐ

ՇԱԲՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner