Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ի մասի 15-րդ և 28-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի «Աշոցքի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի «Աշոցքի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելված N1-ի։
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի «Աշոցքի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների 2026 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված N2-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|