Բովանդակություն * | Հերթական աշխատանքային խորհրդակցությունն է տեղի ունեցել Աշոցքի համայնքապետարանում, որը վարել է համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ: Քննարկվել են համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման և համայնքապետարանի գործառույթների հետ կապված այլ հարցեր: Ավարտին, քննարկված առանձին հարցերի առնչությամբ, համայնքի ղեկավարի կողմից տրվել են հանձնարարականներ: |