Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594, 595, 596-րդ հոդվածների դրույթով և հաշվի առնելով քաղաքացիներ՝ Համբարձում Մկրտչյանի և Տիգրանիկ Մկրտչյանի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 1-ին փողոց, 2-րդ անցուղի, 3-րդ շենք, բնակարան 20 հասցեում գտնվող 93,85 քառակուսի մետր մակերեսով բնակարանը (կադաստրային ծածկագիր՝ 08-015-0044-0001-005-020, վկայական՝ N 06102025-08-0033) սեփականության իրավունքով նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացի Համբարձում Վելիխանի Մկրտչյանին (անձնագիր՝ AS0682931, տրված՝ 05.07.2019թ. 034-ի կողմից, հետագայում՝ նվիրառու)։
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 595-րդ և 596-րդ հոդվածների համաձայն նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր և դրանից բխող իրավունքները ներկայացնել օրենքով սահմանված կարգով պետական գրանցման՝ վերջինիս միջոցներով։
|