Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 104-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման» հատված 2-ում՝
ա. Բաժին 1, խումբ 6, դաս 1, 2181 տողում «115378.7» թիվը փոխարինել «115478.7» թվով,
բ. Բաժին 4, խումբ 9, դաս 1, 2491 տողում «-15000.0» թիվը փոխարինել «-15100.0» թվով:
2) «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման» հատված 3-ում՝
ա. Հոդված 5511, 5511 տողում «4500.0» թիվը փոխարինել «4600.0» թվով,
բ. Հոդված 8131, 6130 տողում «-10000.0» թիվը փոխարինել «-10100.0» թվով: |