Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 162-րդ հոդվածի 1-ինմասով, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով և հիմք ընդունելով Հմայակ Մարտիրոսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
- Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր` 3.1-1/ Հմայակ Մարտիրոսյանին 2025 թվականի օգոստոսի 4-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ օգտագործելու 2025 թվականի իր հասանելիք ամենամյա հերթական նվազագույն և լրացուցիչ արձակուրդը:
- Արձակուրդի ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր` 2.3-1/ ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Հակոբյանի վրա:
|