Այսօր: Շաբաթ, 28 Հունիսի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 216-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2025 թվականի N 216-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ, ԿԱՐՄՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 2 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵԻ, 08-054-0004-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳԱՐԻԿ ՍԻՐԵԿԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՄԱՌՈՒՍՅԱ ՍԻՐԵԿԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՌԱՖԻԿ ՍԻՐԵԿԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՇՈՒՇԻԿ ՊՈՂՈՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍՍԻՆ

    Քաղաքացի Գարիկ Սիրեկանի Պետրոսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Աշոցք համայնք,Կարմրավան բնակավայր, 2-րդ փողոց, 2 բնակելի տուն հասցեի, 08-054-0004-0008 կադաստրային ծածկագրով 0,209586 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունների նկատմամբ Գարիկ Սիրեկանի Պետրոսյանի, Մառուսյա Սիրեկանի Պետրոսյանի, Ռաֆիկ Սիրեկանի Պետրոսյանի և Շուշիկ Պողոսի Գրիգորյանի բաժնային սեփականության իրավունքի ճանաչելու խնդրանքով:

Հաշվի առնելով, որ 0,209586 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի նշանակության շենքեր, շինությունները կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացինների կյանքին ու առողջությանը, կառուցված է քաղաքաշինական նորմերին ու կանոներին համապատասխան, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ղեկավարվելով` «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով ևՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ սահմանված կարգի 29-րդ կետի 4) ենթակետով ու 50-րդ կետով,  որոշում եմ

1.Ճանաչել քաղաքացիներ Գարիկ Սիրեկանի Պետրոսյանի /ծնված՝ 01-ը ապրիլի 1987 թվական/, Շուշիկ Պողոսի Գրիգորյանի /ծնված՝ 04-ը ապրիլի 1957 թվական/, Մառուսյա Սիրեկանի

Պետրոսյանի /ծնված՝ 10-ը հունվարի 1984 թվական/   և  Ռաֆիկ Սիրեկանի Պետրոսյանի /ծնված՝

08-ը օգոստոսի 1982 թվական/ բաժնային սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Աշոցք համայնք, Կարմրավան բնակավայր, 2-րդ փողոց, 2 բնակելի տուն հասցեի, 08-054-0004-0008 կադաստրային ծածկագրով, 0,209586 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 124,74 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան, 47,88 քառակուսի մետր ներքին մակերեսով ավտոտնակի, 174,88 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անասնաշենքի և 3,1  քառակուսի մետր ներքին մակերեսով օժանդակ շինության նկատմամբ։

2. Նույն հողամասի վրա 2006 թվականի վրա ինքնակամ կառուցված 24,7 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 1,8 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը, 2022 թվականին ինքնակամ կառուցված 13,76 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 2023 թվականին ինքնակամ կառուցված 10,34 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքը թողնել ինքնակամ, ինքնակամ կառուցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի սեփականատերերը։

3. Քաղաքացիներ Գարիկ Սիրեկանին Պետրոսյանի, Շուշիկ Պողոսի Գրիգորյանին, Մառուսյա Սիրեկանի Պետրոսյանին   և  Ռաֆիկ Սիրեկանի Պետրոսյանինսեփականության իրավունքով պատկանող, գյուղ Կարմրաան 2-րդ փողոց, բնակելի տուն 2 հասցեում գտնվող, 08-054-0004-0008 կադաստրային ծածկագրով բնակելի նշանակության բնակելի տանը տալ հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Կարմրավան, 2-րդ փողոց, բնակելի տուն 2:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հողամասի սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

6. Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner