|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հունվարի 2026 թվականի N 6-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐ ՀԱՐԹԱՇԵՆ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 25 ՀԵԿՏԱՐ (ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ՝ 08-064-0211-0001) 4-ՐԴ ԿԱՐԳԻ ԱՐՈՏԸ ԺԻՐԱՅՐ ՍՏԵՓԵՍՈՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետյան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման 2-րդ և 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 19-ի թիվ 24-Ա որոշումը և 2025 թվականի դեկտեմբերի 24-ին Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրված Ժիրայր Խաչատրյանի դիմումը. որոշում եմ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի (բնակավայր Հարթաշեն) սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 25 հեկտար 4-րդ կարգի արոտը (կադաստրային ծածկագիր՝ 08-064-0211-0001 գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության Ժիրայր Ստեֆեսորի Խաչատրյանին (անձնագիր.՝ AR0534289, տրված՝ 11.12.2017թ., 034-ի կողմից) և կնքել պայմանագիր՝ պարզ գրավոր ձևով 2. Որոշման 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել է 30750 (երեսուն հազար յոթ հարյուր հիսուն ) Հայաստանի Հանրապետության դրամ: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|