Այսօր: Կիրակի, 19 Հոկտեմբերի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱԿՈԲ ԱԼԵՔՍԱՆԻ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ (ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ՀԱԿՈԲ ԱԼԵՔՍԱՆԻ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆԱԾ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲԻ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ) ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՎՃԻՌՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՍՆԱԳՈՄԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի, 2-րդ մասերի դրույթներով,  հաշվի առնելով, որ ըստ օրենքի Հակոբ Ալեքսանի Սարուխանյանի ժառանգությունը ընդունած Կարեն Հակոբի Սարուխանյանը, իր 2025 թվականի սեպտեմբերի 2-ի դիմումի համաձայն ընդունել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-045-0122-0005 կադաստրային ծածկագրով 0.016575 հեկտար հողամասը ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի վճիռը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 09-ի թիվ 57-Ա որոշումը, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-045-0122-0005-իցկադաստրային ծածկագրով 0.016575 հեկտար հողամասը, որի վրա գտնվող անասնագոմը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ճանաչվել է Հակոբ Ալեքսանի Սարուխանյանի (Ըստ օրենքի Հակոբ Ալեքսանի Սարուխանյանի ժառանգորդ Կարեն Հակոբի Սարուխանյանի) սեփականությունը, ուղղակի կարգով 15320 (տասնհինգ հազար երեք հարյուրքսան) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել Կարեն Հակոբի Սարուխանյանին (նույնականացման քարտ` 009412644, տրված` 08.06.2018թ, 016-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Տիմիրյազև, 29) վաճառելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը` քաղաքացու միջոցներով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԿԱՐԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner