Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 23-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑԻ» կրոնական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար, առաջնորդ՝ Ռաֆայել Մինասյանի 2022 թվականի սեպտեմբերի 6-ինՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Արփենի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, համաձայն որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Արփենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, «Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը /հետագայում կազմակերպություն/ սեփականության իրավունքով պատկանող 08-019-0024-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.04544 հա հողամասի /Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14112017-08-0001/ նպատակային նշանակությունը փոխադրել պատմական և մշակութային հողերի կատեգորիա, այդ հողամասում ինքնակամ կառուցված եկեղեցին օրնականացնելու, անշարժ գույքի նկատմամբ կազմակերպության իրավունքները պետական գրանցման ենթարկելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար՝ Կարեն Մանուկյանին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Արփենի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասինպատակայիննշանակությունըփոխելունպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |