Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 2025 թվականի օգոստոսի 4-ի N 36/2585, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի N 02.1//06893-2025 գրությունները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների՝ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծատայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովման կարգը և չափերը սահմանելու մասին» որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթներով՝ որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայող Հայկ Ռուբիկի Գրիգորյանին հանել բնակարանային հաշվառման ցուցակից՝ վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն բնակարան ձեռք բերելու կապակցությամբ: